User:Xelgen/Read me first
This is a Read Me first guide for new mappers in Armenian language. I hope it will expand in time, and will have main manuals in Armenian in their normal place.
Ողջույն քարտեզագրեր։
Այստեղ հավաքել եմ քարտեզագրման նվազագաույն պահանջվող տեղեկությունները, ինչպես նաև թվարկել և բացատրել եմ սկսնակների տարածված սխալները, որոնք նկատել եմ իմ քարտեզագրական փորձի ընթացքում։ Ամեն բաժնում տալիս եմ հղում, ՕՍՄ-վիքիի անգլերեն լեզվով հոդվածներին, որտեղ դուք կարող եք առավել մանրամասն ծանոթանալ հարցին։
պիտակ - tag, key արժեք – value
Ամենակարևորը
- ՕփենՍթրիթՄեփը ազատ թույլատրագրով (լիցենզիայով) քարտեզ է, այսպիսով մի պատճենեք տեղեկություններ այլ քարտեզներից
- Մեկ այլ լուրջ պատճառ այլ քարտեզներից չպատճենելու դա այն է, որ նրանցում կան բազմաթիվ լուրջ սխալներ։ ՕՍՄ–ի առավելությունը նրանում է, որ մենք օգտվում ենք ոչ թե հնացած փասթաթղթերից այլ տեղում այցելելով ենք քարտեզագրում։
- ՕփենՍթրիրթՄեփը աշխարհագրական տվյալների բազա է։ Այսպիսով կարևոր է, եղած տեղեկությունների ճշգրությունը, ոչ նրանց այս պահին, այս կամ այլ համակարգում ցուցադրման ոճը։
Անվանումներ
Անվանումների համար, կան մի շարք պիտակներ։
name = հիմնական անվանում։ Այս պահին միայն այդ անվանումն է երևալու բուն ՕփենՍթրիթՄեփի կայքում։ Այլ կայքեր, սարքեր, շառայություններ կաորղ են օգտագործել այլ պիտակներ, կամ մի քանի պիտակ միաժամանակ։ ՕՍՄ–ում պիտակները դրվում են այդ երկրի լեզվով, այսպիսով Հայաստանի համար դա հայերեն է, և միայն հայերենը։ Երկու լեզու միաժամանակ ՕՍՄ–ում գորածվում է միայն երկու պետական լեզու ունեցող երկրների դեպքում, այն էլ ոչ միշտ։ Դա՝
- Առանց կրճատումների օբյեկտի անվանումն է (օրինակ «Կոմիտասի պողոտա», ոչ թե «Կոմիտաս պող․», «Սուրբ Գրիրգոր Լուսավորի եկեղեցի», ոչ «սրբ․ Գ․ Լուսավորիչ»)։ Հիշեք, որ կարիքի դեպքում հնարավոր է երկար անվանումը կրճատել ավտոման, բայց հակառակը հնարավոր չէ։
- Պետք է լինի պաշտոնական (մի բան որ դուք կտեսնեք պաշտոնական քարտեզի վրա)։ Օրինակ «Երևանի կենդանաբանակն այգի», ոչ թե «Գազանանոց»։ Եթե ամմբողջական անվանումը չափազանց երկար է։ Կարելի է այն մի փոքր կճատել, իսկ ամբողջ անվանումը տեղադրել official_name բայց ոչ
name:hy = Հայերեն անվանում։ Հայաստանի դեպքում այն կրկնոօրինակում է name պիտակը։ Այսպես, օրինակ կարող ենք ցանկցած երկրի ցանկցած օբյեկտի հայերեն անվանում ավելացնել և ցանկության դեպքում հայերեն անվանումներով քարտեզ ստեղծել։
name:en = անգլերեն անվանում։ Դե ֆակտո այն նույնպես պարտադիր է։ Հայերեն ոչ բոլորը կարող են կարդալ, բացի դրանից, դեռ հանդիպում են սարքեր, որոնք կարող են հայերեն տառատեսակ չունենալ (օրինակ մեքենաների նավարկիչներ)։ Այդ դեպքում, նման սարքի համար քարտեղ ստեղծելուց դուք պարզապես կընտրեք անգլերեն լեզուն և կունենք տեղանքի անգլերեն անվանումներ քարտեզը։
loc_name= տեղական/ժողովրդական անվանում։
alt_name = այլընտրանքային անուն։ Եթե տեղը ունի երկու
Կարևոր է, ճշգրիտ պահպանել
Մի օգտագործեք հապավումներ, ոչ մի լեզվում, օրինակ (փող․ ул., street.)։ Դա խիստ չի ողջունվում ՕփենՍթրիթՄեփի կանոններով, քանի որ ամբողջ անունը միշտ կարելի է ծրագրային միջոցներով փոխել հապավվածի, բայց հակառակը ոչ, հաշվի առնելով որ մի կրճատումը բազմաթիվ ամբողջ տարբերակներ ունի։
Մի օգտագործեք չակերտներ։
Արբանյակային լուսանկարներ
Շինություններ
Հասցեներ
addr:street, addr:city պետք է լրացնել ճի՛շտ նույն ձև, ինչ–որ հարակից փողոցի և բնակավայրի name պիտակում է։ Այսինքն վերջինը, պարզապես պատճենեք-փակցրեք (copy-paste) առաջինի մեջ։ Այդ դեպքում ճիշտ կաշխատի որոնումը, և ցանկացած լեզվով կգտնվի և կցուցադրվի ճիշտ հասցեն։ Այլ լեզուներով պիտակներ ավելացնել պետք չէ, դա ոչ միայն չի լավացնի այլ լեզուներով աշխատանքը, այլ միայն կերաշխավորի որ ոչ մի լեզվով էլ չի աշխատի։
Եթե փոխում/ճշտում եք փողոցի անունը, փոխելով name պիտակը, պարտադիր պետք է փոխեք, բոլոր շրջակա շենքերի, կետերի (poi), ինչպես նաև ուղղորդման (routing)–ի տվյալները։ Շատ ցանկալի է նշել փոստային կոդը, addr:postcode-ում։ Այն կարելի է գտնել ՀայՓոստի կայքում։
ՋիՊիԷս հետքեր (GPS tracks)
Այլ տարածված սխալներ
- amenity=bus_station դա ավտոկայարանն է, ոչ կանգառը։ Երևանում կա մի քանի ավտոկայարան (Կիլիկիայի, Հյուսիսային, Երկաթգծի կայարնի մոտ)։ Հասարակական տրանսպորտի երթուղիներով բաշխված, փողոցների վրա գտնվող կանգառները դա highway=bus_stop ն է։
- Հիշեք, որ կարևոր է, ոչ թե այն, ինչպես է պատկերվել ձեր ստեղծած պատկերը, այլ այն, որ այն ճշգրին ներկայացված լինի։ Պատկերացումը արդեն ռենդերինգի գործն է, և եթե այժմ կա սխալ, ապա այն կուղվի։
Հայերեն
- Կետադրական նշաններ չեն գործածվում, բացառությամբ գծիկի։ Չակերտներ, փակագծեր, վերջակետներ և այլն։
- Հայերենում «և»–ը գրվում է և, ո՛չ եւ (եթե չեք գտնում, փորձեք սեղմել 7 թվանշի ստեղնը)։ Եւ տարածվել է գրամեքենաներիկ և հին ոչ–Յունիքոդ տառատեսակների շնորհիվ, տեխնիակակն պատճառով։ Այս օրերին, եւ գրելու որևէ պատճառ չկա։
- Ցավոք, բազմաթիվ օբյեկտներ, չեն գրում իրանց անունը հայերեն ցուցանկաների վրա, կամ գրում են աննկատ տեղեր։ Դա իրանց խնդիրն է, և օրենքի խախտումն է, քանի որ ՕՍՄ–ում հիմնական լեզուն Հայաստանի համար հայերենն է, նման անուններ պետք է տարադարձնել՝ Էյչ-Էս-Բի-Սի, ՍԱՍ, Բիլայն, Օրանժ և այլն։ Եթե չեք գտնում ապա
- մեծատառ «ու»–ն գրվում է երկու ձևով՝ Ու բառասկզբում («Ուրուգվայի դեսպանատուն», ո՛չ ՈՒրուգվայի դեսպանատուն), և ՈՒ՝ հապավումներում, այն բառերում որոնք գրվում են ամբողջությամբ մեծատառ (ԲՈՒՀ, ո՛չ ԲՈւՀ)